Երբ ադրբեջանցին հայտարարում է, որ դիպուկահարների խնդիր չի լինի, եթե հայկական բանակը լքի Ղարաբաղը, ու դրան ես արձագանք չեմ տեսնում՝ զարմանում եմ: Սա տրամաբանված պահանջ է նրանց տեսակետից, որոնց համար էական են ոչ թե մեր ժողովրդի ճակատագիրն ու իրավունքները, այլ ադրբեջանական էներգակիրները: Եվ ըստ այդմ՝ դրան անհրաժեշտ է պատասխանել՝ առանց համարելու, որ դուրս տրվածը էշություն է՝ ինչպե՞ս կարող է հայկական բանակը դուրս գալ հայկական Ղարաբաղից: Հատկապես որ միջազգային հանրություն կոչվածն իր ներկայացուցիչների բերանով պահանջում է ստատուս քվոյի վերացում, իսկ դա, որքան ես հասկանում եմ, նշանակում է նաև հայկական բանակի դուրս բերում հայկական Ղարաբաղից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել