Ադրբեջանի ԱԳՆ Մամուլի վարչության պետի պ/կ Հաջիևը վայնասուն է բարձրացնում, թե հայերն օկուպացված Զանգելանում, ուր մինչև 1993 թ.-ը նրանք ընդհանրապես չեն ապրել, այժմ մանկապարտեզ են բացել:

Եթե քաղաքական պատմությունդ այս տարածաշրջանում սկսվում է 20-րդ դարից, դա չի նշանակում, որ մինչ այդ այստեղ պատմություն չի եղել: Զանգելանը դեռ միջնադարում էր հայտնի Կովսական, ինչպես նաև Գրհամ, Վերջնավան և այլ անուններով: Այն թրքացվել և հայաթափվել է 20-րդ դարում, հիմնականում Խորհրդային Ադրբեջանում, երբ 1930 թ.-ին ստեղծվեց Զանգելանի վարչատարածքային միավորը, իսկ 1967 թ.-ին արդեն հայերից զտված Զանգելանը ստացավ հանրապետական քաղաքի կարգավիճակ:

Պնդել, թե այս տարածքում ընդհանրապես նախկինում հայեր չեն ապրել, նշանակում է՝ սպանել պատմությունը, ինչը վերջին տասնամյակների ադրբեջանական պատմագիտության հիմքն է հանդիսանում: Այսինքն՝ անհնար է նման կեղծիքի համառ գոյությունը:

Իսկ երբ պատմության սպանդի փորձը շաղախվում է նաև մանկապարտեզի կառուցման դեմ վայնասունով, հասկանում ես, որ կան մարդիկ, ում «մտածելակերպը», ցավոք, չի կարող ընկալելի լինել մեզ համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել