Մի անօթևան մարդ քնած է լինում խանութի առջև, երբ անսպասելիորեն նրա մոտ մեքենա է կանգնում, որից դուրս են գալիս երկու տղամարդ ու խանութում երեք հեռուստացույց են դնում։ Անտունը նստում է հեռուստացույցի դիմաց՝ ուրախանալով, որ իր բախտը բերել է, որ այդ հեռուստացույցները հենց այդտեղ են դրել։ Պատկերացրեք, թե որքան մեծ էր նրա զարմանքը, երբ մի քանի րոպե անց հեռուստացույցների էկրանին սկսեցին երևալ նրա նախկին կյանքի դրվագներ, որտեղ նա սիրող ընտանիքով է շրջապատված։ Սակայն դա դեռ բոլոր անակնկալները չեն, որոնք սպասում են տղամարդուն։ Շարունակությունն անհնար է նայել առանց արցունքների։

Այս տեսանյութը նկարահանել է ռեժիսոր Նունո Ռոչան՝ LG Portugal-ի համար, իսկ դրա հիմքում ընկած է ընկերության կարգախոսը. «Կյանքը լավն է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել