Ե՞րբ եք առաջին անգամ մտածել Ձեր երեխայի սեռակրթության մասին: Ծնողների մեծ մասն այս հարցին պատասխանում է. «Երբ նա սկսեց բարդ հարցեր տալ» կամ «երբ սկսեց մեծ հետաքրքություն ցուցաբերել հակառակ սեռի և իր արտաքինի նկատմամբ»: Մասնագետները նշում են՝ ուշ է: Երեխայի սեռակրթությունը պետք է սկսել նրա ծննդյան օրից: Վաղ տարիքում սեռակրթությունը գրեթե անբաժան է երեխայի խնամքից: Հետագայում Ձեզնից արդեն մեծ ջանքեր են պահանջվելու՝ ընտրելու սեռակրթության Ձեր մեթոդը: Երեխային սեռի մասին պատմել կարող եք հեքիաթի, խաղի կամ մուլտֆիլմի միջոցով: Այդ ամենը պետք է զուգակցել, իհարկե, որոշակի մեկնաբանությամբ: Երեխային սեռակրթելուց առաջ փորձեք շահել նրա վստահությունը և դառնալ նրա ընկերը:

Հատված Armnews TV-ի «Բուժակ» հաղորդաշարից:
Պաշտոնական կայք՝ armnewstv.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել