Tert.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կառավարության նիստին անդրադարձավ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում իրականացվող փոփոխությանը և ընդգծեց, որ որևէ հղի կին չպետք է տուժի օրենքի փոփոխությունից:

«Այդ օրենքի վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններ կան, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ հղի կինը չտուժի, սա ընդունեք որպես հիմք: Հանրությունը պետք է իմանա, որ Կառավարությունը չի գնալու մի քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ հարցի շուրջ հանրային քննարկումներ են անցկացվել, որոնք, իր գնահատմամբ, լավ արձագանք են գտել, ինչին վարչապետն արձագանքեց. «Ես մի լավ արձագանք չեմ լսել, մենակ դժգոհություն եմ լսում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել