Twitter սոցկայքն արդեն 7 տարվա պատմություն ունի  և այսօր այն ավելի քան 270 միլիոն ակտիվ օգտատերեր ունի։

 10  Կրիշտիանու Ռոնալդու @Cristiano

Cristiano Ronaldo

Խաղալով աշխարհի մի շարք լավագույն ֆուտբոլային ակումբներում, այդ թվում՝ «Մանչեստեր Յունայթեդում», «Ռեալ Մադրիդում» ու Պորտուգալիայի ազգային հավաքականի թիմում՝ զարմանալի չէ, որ Ռոնալդուն գտնվում է այս ցանկում՝ Twitter-ում իր ավելի քան 30 միլիոն հետևորդներով։

 9  Էլեն Դեջեներես @TheEllenShow

Ellen DeGeneres

Ամերիկյան թոք շոուի վարող Էլեն Դեջեներեսը իններորդ հորիզոնականն է զբաղեցնում Twitter-ում՝ ամենից շատ հետևորդներ ունեցող մարդկանց 10-յակում՝ իր 31.8 միլիոն հետևորդներով։ Նրա շոուն բավականին հայտնի է, ու միջինում 4.4 միլիոն հեռուստադիտողներ են հետևում նրա հաղորդումներին, բացի այդ նա 2 անգամ վարել է Օսկարի մրցանկաբաշխությունը, այնպես որ զարմանալի չէ, որ նա այդքան հետևորդներ ունի նաև թվիթերում։

 8  Ջասթին Թիմբերլեյք @jtimberlake

Justin Timberlake

Երգիչ, դերասան Ջասթին Թիմբերլեյքն իր 35 միլիոն հետևորդներով 8-րդն է այս ցանկում։ Սկզբում նա հայտնի դարձավ, երբ NSYNC երաժշտական խմբի անդամ էր, իսկ հետո արդեն սիրվեց նաև որպես առանձին սոլո կատարող։  Նրա բազմամիլիոնանոց երկրպագուները հետում են նրա կարիերային թե՛ որպես երգիչ, թե՛ որպես դերասան։

 7  Րիհաննա @rihanna

Rihanna

Վերջին ինը տարիների ընթացքում երգչուհին իր անսասան տեղը կարողացավ գրավել  փոփ աշխարհում՝ ամբողջ աշխարհում բազմամիլիոնանոց երկրպագուներ ձեռքբերելով։ Նրա երկրպագուները երգչուհուն հետևում են նաև Twitter սոցկայքում: Ընդհանուր առմամբ նա թվիթերյան 37 միլիոն հետևորդներ ունի, ինչը բավականին տպավորիչ արդյունք  է նրա նման երիտասարդ երգչուհու համար։ Ինչպես երևում է, նրա կարիերան գնալով ավելի է ամրապնդվում, այդպես էլ Twitter-ում նրան հետևողների ցանկն է գնալով աճում։

 6  Բրիթնի Սփիրս @britneyspears


Փոփ թագուհին իր կարիերան սկսեց բավականին երիտասարդ տարիքից ու միանգամից հաջողության հասավ՝ ամբողջ աշխարհում միլիոնավոր երկրպագուներ ձեռքբերելով։ Չնայած նա որոշ ժամանակ դադար տվեց կարիերային, սակայն դա ամենևին չխանգարեց նրա հավատարիմ երկրպագուներին հետևել իրենց կուռքին։ Այսօր Սփիրսը 39 միլիոն հետևորդներ ունի Twitter-ում։

 5  Լեդի Գագա @ladygaga


Զարմանալի չէ, որ Լեդի Գագան 42 միլիոն հետևորդ ունի թվիթերում՝ հաշվի առնելով նրա սրտաբաց անհատականությունն ու անսովոր էքստրավագանտ կերպարը։ Լեդի Գագան հաճախ է օգտագործում սոցիալական ցանցը՝ իր երախտագիտությունը երկրպագուներին հայտնելու համար։

 4  Թեյլոր Սուիֆթ @taylorswift13


Թերևս վիճելի է՝ արդյո՞ք Թեյլոր Սուիֆտն առավել հայտնի է իր երաժշտությամբ, իր «լավ աղջկա» կերպարով, թե «Ուան Դիրեքշն» խմբի անդամ Հարրի Սթայլսի հետ ունեցած իր կապով, ինչևէ, ակնհայտ է, որ նա ինչ-որ բան ճիշտ է անում։ Որն էլ լինի նրա գաղտնիքը, նա 44 միլիոն հետևորդներ ունի թվիթերում։

 3  Բարակ Օբամա @BarackObama

Barack Obama

Այո, աշխարհի ամենաազդեցիկ մարդը նույնպես գրանցված է թվիթերում՝ կայքի հիմնադրումից ի վեր՝ արդեն 7 տարի շարունակ, ու ավելի քան 46 միլիոն հետորդներ ունի սոցկայքում։

 2  Ջասթին Բիբեր @justinbieber


Իր գրեթե 55 միլիոն հետևորդներով դեռահաս աղջիկների սրտակերը, ընդամենը 20 տարեկան լինելով, այս ցանկի ամենաերիտասարդ անդամն է և նաև ամենահարուստներից մեկը։ Նրա կարողությունը մոտավորապես 160 միլիոնի է հասնում, որը բավականին մեծ թիվ է իր տարիքի համար։

 1  Քեթի Պերի @katyperry


Քեթնի Պերին Twitter-ի ամբողջ 270 միլիոն օգտատերերից ամենից շատ հետևորդներ ունեցող օգտատերն է։ Նրա հետևորդների թիվը 57 միլիոնի է հասնում, որը նշանակում է, որ Twitter-ի ամեն 5 օգտատերերից մեկը հետևում է երգչուհուն։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել