Ջհանգիրյան Գագոյի ցինիզմը համ անտաղանդ է, փաստորեն, համ անսահման, կամ՝ միանգամից անսահման անտաղանդ.

Սովորաբար նման անարժեքները մտքովս չեն անցնում, դեռ էն` մեր ազատագրական պայքարի տարիներին էլ էսպիսիները մտքներովս չէին անցնում, դրա համար մենք առաջի գծերում էինք, սրանք էլ, օգտվելով մեր «հանցավոր անուշադրությունից», թիկունքում իրենց մարդակուլ կարիերան էին անում:
Երեկվա Աժ-ի բյուջետային քննարկումները սենց բարի լույսով հասցրեցի նայել ու հենց Ջհանգիրյան դրսևորումները տեսա ու իրա կոմունիստական անեկդոտը՝ ցինիզմով փաթեթավորված: Մեկը, թեկուզ էն հներից, վեր կենար ասեր՝ տո այ նախկին «կալիբրով իրավաբան», դու, որ պրոբացիան խառնում, ասում ես ապրոբացիա, դու, որ էնքան անմեղ զինվորի գլխին սարքեցիր, դատեցիր, դու, որ քո ընկերոջ՝ Վազգենի գործը վերցրիր ու չբացահայտեցիր, դու, որ Հանրապետական հիվանդանոց ունես սեփականաշնորհած, փայ-փայ արած, դու, որ ուղղակի լավ տղա չես, հիմա էտ ո՞ր բարոյական իրավունքով ես լեզուդ շաղ տալիս։ էն մարդ դատողի, նստացնողի պսիխալոգիայից չես կարողանու՞մ կտրվել։ Մի հատ գնա, սովորի՝ պրոբացիան ինչ ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել