Հայաստանում երբևէ որևէ վարչապետի հանդեպ մամուլն այնքան լոյալ չի եղել, որքան Հովիկ Աբրահամյանի հանդեպ է: Երբևէ, որևէ վարչապետ այնքան պաշտպանված կամ այնքան «խնայված» չի եղել չորրորդ իշխանության կողմից, որքան գործող վարչապետը: Պատճառները շատ են: Սա մի կողմից լավ է, մյուս կողմից՝ վատ: Լավ է, որովհետև նման իրավիճակում գտնվող կառավարության ղեկավարը, ըստ էության, ավելի մեծ հնարավորություններ ունի ավելի ազատ զգալու ու ավելի ակտիվ բարեփոխումների գնալու: Վատ է, որովհետև մամուլի կողմից մշտապես «խնայված» վարչապետը ինչ-որ պահի կսկսի մտածել, որ նման իրավիճակը ի վերուստ տրված մի բան է, և կսկսի անել քայլեր՝ առանց երկար-բարակ ծանրութեթև անելու, ասենք՝ բազմակի օգտագործված ինչ-որ մարած փոխնախարարի, օրինակ Վաչե Տերտերյանին, կնշանակի նախարարի տեղապահ: 
Լավը կգերազանցի ի վերջո, թե վատը` ժամանակը ցույց կտա: Ժամանակը ցույց կտա նաև, թե որքան կհերիքի մամուլի` լոյալ մնալու «համբերությունը»: Մի բան ակնհայտ է բայց. միայն հիմնարար, արդյունավետ ու արագ բարեփոխումներն են, որ ունակ են արդարացնելու ու ներելի դարձնելու ցանկացած այլ սխալ կամ թերացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել