Պաշտպանության նախարարությունն իր զինվորի առողջության համար պարտավորություն չի՞ կրում: Բավական չի, որ բուժկետի ծառայողների հանցավոր անտարբերության հետևանքով տղան բուժօգնություն չի ստացել ու հայտնվել է էլ ավելի վատթար վիճակում, հիմա էլ իրենց իրավասություններից դուրս են համարում նրա բուժումը: Ըստ իս, նման դեպքում զինվորի առողջության վերականգնման համար պահանջվորղ ֆինանսական միջոցները պետք է բռնագանձվեն իրենց պարտքը չկատարած բուժկետի ծառայողներից: Մյուս անգամ տեսնեմ ո՞նց կհանդգնեն նույն ձևով վերաբերվել զինվորի հետ: Կից նյութը այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել