Բաց նամակ «Հարազատ թշնամի» սերիալի տնօրենին. խնդրում եմ փոխեք Տանոյի դերակատարին: Հարգելիս, մի արա էլի սենց, մի վարվիր մեր հետ դաժան.... Ախր էտ տղեն ընդհանրապես չի կարողանում մարմնավորել այդ դերը..... Փոխեք իրեն, խնդրում եմ.... Ախր հիմա ողջ սերիալը իրա «ուսերին ա», ինքն էլ մի այլ կարգի քաշում ա.... Մի այլ կարգի չի նայվում, մի այլ կարգի հոգնեցնում ա ու մի այլ կարգի նյարդայնացնում ա՜...
Սերիալի հարգելի ղեկավար, իրականում Ձեր սերիալը շատ շատերն են նայում (չհավատաք, որ ասում են՝ էս սերիալը նայող չկա) ու ավելի քան վստահ եմ, որ այս Բաց Նամակիս տակ կստորագրեն նայողների 80 տոկոսը, այդ իսկ պատճառով հաշվեք, որ սա շատ հայերի խնդրանքն ա, և փոխեք Տանոյի դերակատարին: Վստահ եղեք, որ այդ քայլով Դուք էլ ավելի հաճույքով ու անհամբերությամբ կնայեք սերիալը: 
Կանխավ շնորհակալ եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել