Tert.am-ը գրում է․

ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով եռյակի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջին, 12 կետերի չկատարման դեպքում, նշեց, որ բացի այն, դրա համար չկան քաղաքական նախադրյալներ, չկան նաև իրավական հիմքեր: «Բացեք , կարդացեք՝ինչ է նախատեսված Սահմանադրությամբ: Այսինքն՝ պառլամենտը, նորմալ պառլամենտը պետք է իրենց համար մի քանի ամիս չաշխատի, օրենք չընդունենք ժողովրդի համար, մի քանի ամիս անգործունյա մնանք, բյուջե չընդունենք, ինչ է՝ որ մի քանի հոգու պատվերով իրականացնենք արտահերթ ընտրություննե՞ր»,-ասաց ՀՀԿ խոսնակը:

-Պարո՛ն Շարմազանով, եռյակի հանրահավաքի ելույթներում «մեխը» սոցիալականն է. ժողովրդի թշվառ վիճակ, արտագաղթ և այլն, մինչդեռ ԱԺ-ում 2015 թ. բյուջեի քննարկումների ժամանակ «Բարգավաճ Հայաստանը» պասիվ է, երեկ միայն Միքայել Մելքումյանն էր նստած, այսօր տևական ժամանակ չկար: Ինչպե՞ս եք գնահատում սա:


-Այլ քաղաքական ուժերի փոխարեն պատասխանել, թե ինչու իրենք չկան, երբևէ ո՛չ ժամանակ, ո՛չ ցանկություն չեմ ունեցել: Իրենց խնդիրն է, կլինեն, թե՝ ոչ: Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ երկրի բյուջեն տվյալ երկրի քաղաքական օրակարգի ամենակարևոր քաղաքական փաստաթղթերից մեկն է: Եվ բյուջետային քննարկումները նրա համար են, որպեսզի մարդիկ առաջարկություններ ներկայացնեն և քննարկումների արդյունքում շտկեն բյուջետային նախագիծը՝ այն դարձնեն ավելի իրատեսական ու ժողովրդի շահերից բխող: Բայց, ցավոք սրտի, այս երկու օրվա ընթացքում դեռ կոնկրետ առաջարկ չեմ տեսել: 

Մենք բերել ենք 2015 թվականի բյուջեի նախագիծ, որը իրատեսական բյուջեի նախագիծ է, որը սոցիալական բյուջեի նախագիծ է, որովհետև 45 տոկոսը սոցիալական ծախսեր են, և նորմալ ժողովրդավարական երկրներում մարդիկ ներկայացնում են այլընտրանքային բյուջեի նախագիծ: Ու եթե մի բան քննադատում ես, փոխարենը ծրագիր պետք է առաջարկես, չկա որևէ առաջարկ: Իսկ եթե ցանկություններից ենք խոսում, մեր ցանկությունները դրա եռակին են: Ես օրինակ՝ ցանկանում եմ, որ իմ երկրի քաղաքացին ստանա 5000 դոլար աշխատավարձ, ես ցանկանում եմ, որ պետբյուջեն լինի 30 միլիարդ դոլարի չափով … Ռուսն ասում է՝ «мечтать не вредно»: Բացի դեկլարատիվ հայտարարություններից ես նման խոսակցությունների տակ որևէ բան չեմ տեսնում: Եվ պետք է գիտակցել, որ իշխանությունը, ի տարբերություն ընդդիմության, չունի գործիք, որը կոչվում է «պոպուլիզմ»: Իշխանությունը, ի տարբերություն ընդդիմության, կոնկրետ է գործում, և այդ բոլոր ուժերը, բացառությամբ մեկի, ժամանակին իշխանություն եղել են: Ո՞վ էր ձեռքները բռնել, եթե ձևերը գիտեին, թող անեին: Այստեղից հետևություն՝ խոսելը շատ ավելի հեշտ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել