Պատմության դասերը` հարյուր տարի անցArmnewsTV.am-ը գրում է․

Առաջին աշխարհամարտից հետո փոխված աշխարհը կանգնա՞ծ է արդյոք նոր վերաձևավորումների առաջ: Վերջին տասնամյակի փաստերը դեսպաններին մտածելու տեղիք են տալիս: Միացյալ նահանգների ներխուժումը Աֆղանստան, հետո Իրաք: Արևմուտք - Ռուսաստան աշխարհաքաղաքական բախումն ավարտվեց Վրաստանից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախացումով: Նոր փորձության առաջ կանգնեց Մերձավոր արևելքն ու արաբական աշխարհը: 2011-ի հեղաշրջումները Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում վերածվեց քաղաքացիական պատերազմի: Հետո պատերազմ Սիրիայում, և ուկրաինական ժգնաժամ:

Հայաստանում Գերմանիայի դեսպանի խոսքով, Առաջին աշխարհամարտում հակամարտող երկրներն այժմ բարեկամներ են: Նույնը չի կարող ասել Հայաստանի և Թուրքիայի դեպքում: Հայոց ցեղասպանության հարցը մեկ դար անց էլ արդիական է: Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դեսպանները համարում են մեկ քայլ առաջ: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Աիևը հանդիպել են նաև առանձին: Բայց Եվրոպայի սպասելիքները հանդիպումից, ըստ բանախոսների, մեծ չեն: Գերմանիայի դեսպանը վստահեցրեց, որ իր երկիրը ևս աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբին և նշում, որ այս ձևաչափը լավագույնն է բանակցային գործընթացը շարունակելու համար: 

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել