Այս օրերին քննարկումների թեժ տասնյակում է գտնվում Արցախի անկախության եվ միավորման հիմնահարցերը: Եթե անցում կատարենք դեպի հետ, կարող ենք վերհիշել խորհրդային ռեժիմից անկախության համար պայքարող հայ ազգի նվիրական գործն ու պայքարի հիշողությունը թարմացնող պատկերները: Սակայն ինձ համար ավելի զարմանալու է Արցախի անկախության հիմնահարցը ... իհարկե ես ինքս անկախական եմ հոգով ու մտքով ... բայց Արցախի հարցում իհարկե տրամաբանությունը չեմ կարողանում ըմբռնել: Լավ, մի պահ պատկերացնելով Արցախի անկախությունը, ես էլ ուզում եմ տեսնել Ազատ, Անկախ Լոռվա Հանրապետության տարբերակը, որտեղ Լոռին կունենա իր նախագահը, վարչապետը եվ կառավարությունը եվ ամեն բան ինչ անհրաժեշտ է պետություն ունենալու համար: Էհ հետո՞ Լավ, կարող եք ինձ ասեք սրա նպատակն այն դեպքում, երբ Արցախը Հայաստանի անբաժանելի մի մասն է ... Արցախը Հայաստան է ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել