Չկա ավելի հանգստացնող բան, քան Երկրի ընդերքից բխող բնական տաք աղբյուրների՝ առողջարար հանքանյութերով հարուստ ջուրը վայելելը։ Ահա աշխարհի ամենատպավորիչ 7 տաք աղբյուրները, որ կարող եք այցելել  հաջորդ արձակուրդներին։

 7  Կասկատա Դել Մուլինո, Տուսկանիա -  Կասկատա Դել Մուլինոն գտնվում է հինավուրց Սատուրնիա քաղաքում: Այս ջրվեժ աղբյուրները տարվա բոլոր եղանակներին միևնույն՝ 37,5 ℃, ջերմաստիճանն ունեն։


 6  Տրավերտինի տաք աղբյուրները, Կալիֆորնիա, ԱՄՆ Տրավերտինի տաք աղբյուրներն իրենցից տաք հանքային ջրերի, փափուկ նստվածքների ու անկրկնելի գեղեցիկ բնապատկերների միաձուլում են ներկայացնում։


 5  Չենայի տաք աղբյուրները, Ալյասկա, ԱՄՆ - Ալյասկայում գտնվող այս տաք աղբյուրը հայտնաբերվել են 100 տարի առաջ։ Այս  վայրն ամեն տարի հարյուրավոր մարդիկ են այցելում՝ վայելելու բուժիչ ու կազդուրիչ աղբյուրների ջրերը, ինչպես նաև ձմռան ամիսներին հիանալու հյուսիսափայլով։

Chena Hot Springs

 4  Միվատն բնական աղբյուր, Իսլանդիա - Միվատն աղբյուրը գտնվում է Իսլանդիայի հյուսիսարևելյան հատվածում՝ Արկտիկական շրջանից 65 մղոն դեպի հարավ։ Աղբյուրն իրենից լիճ է ներկայացնում, որը կազմավորվել է հրաբխային ժայթքումների ու սեյսմիկ ակտիվության հետևանքով։

Myvatn Nature Baths

 3  Տակարագավա Օնսեն, Ճապոնիա Տակարագավա Օնսեն աղբյուրը Տոկիոյից երկու ժավա հեռավորության վրա է գտնվում։ Աղբյուրի ջրերը հայտնի են իրենց բուժիչ ազդեցությամբ, մասնավորապես՝ դրանք բուժում են նյարդային համակարգի հետ կապված հիվանդությունները, արյան շրջանառության հետ կապված խնդիրները, մաշկային բորբոքումները, ձգված մկանները, հոդերը, ցավերն ու թուլությունը։

Takaragawa Onsen

 2  Պամուկա, Թուրքիա - Այս աղբյուրն առավել հայտնի է  որպես  «բամբակի ամրոց»։ Այն գտնվում է հունահռոմեական ու բյուզանդական Հիերապոլիս անտիկ քաղաքի փլատակների ծայրին։ Աղբյուրի ջրերը կուտակված են աստիճանաձև կարբոնատի հանքանյութի մեջ ու յուրահատուկ սյուրռեալիստական բնապատկեր են ստեղծում։


 1  Ջիգոկուդանի կապիկների զբոսայգի, Ճապոնիա - Ջիգոկուդանի կապիկների զբոսայգին գտնվում է Ճապոնիայի Նագանո պրեֆեկտուրայի Շիմատակայ շրջանի Յամանուչի բնակավայրում՝ Յոկոյու գետի հովտում,  որտեղ դուք հնարավորություն կունենաք տեսնելու ճապոնական հայտնի ձյան կապիկներին։

Jigokudani Monkey Park

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել