Մահացել է Պետդումայի փոխխոսնակ Լյուդմիլա ՇևցովանIlur.am-ը գրում է․

Կյանքի 66-րդ տարում մահացել է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, «Միացյալ Ռուսաստան» խմբակցության փոխնախագահ Լյուդմիլա Շևցովան, տեղեկացնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով Պետդումայի աշխատակազմը:

Շևցովան պատգամավոր էր ընտրվել 2011 թվականին և աշխատում էր սոցիալական քաղաքականության հարցերով հանձնաժողովում: Մինչ այդ նա 5 տարի եղել է Մոսկվայի փոխքաղաքապետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել