The New York Times պարբերականը հանդես է եկել Հայաստանի ու նրա պատմության մասին ծավալուն հոդվածով: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ:

Վենետիկ – Հայկական քաղաքակրթությունը Մերձավոր Արևելքում գոյատևած ամենահին քաղաքակրթություններից մեկն է, բայց իր պատմության մեծ մասի ընթացքում այն զուրկ է եղել պետականությունից: Սրա շնորհիվ հայկական մշակույթում մեծ նշանակություն է տրվել գրավոր և բանավոր խոսքին` այն հիմնական միջոցներին, որոնց շնորհիվ պահպանվել է հայկական ինքնությունը:

Դարերի ընթացքում հատուկ վերաբերմունք է ձևավորվել գրքերի և դրանց պահպանման նկատմամբ: Գրիչները գրառումներ էին անում այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ խնամել և պահպանել գրքերը, ինչպես պետք է դրանք թաքցնել վտանգավոր պահերին, և նույնիսկ այն մասին, թե ինչպես փրկագնով ետ վերցնել գրքերը, երբ ընկել են սխալ մարդու ձեռքին: Ըստ 19-րդ դարի վերջին մի անգլիացի ճանապարհորդի դիտարկումների` հայերը տպագրությանը վերաբերվում էին «նույն քնքշությամբ և ակնածանքով, ինչպես պարսիկները` հրացանին»:

1511-1512 թվականներին (ճշգրիտ տարեթիվը անհայտ է) Վենետիկում տպագրվեց առաջին հայկական գիրքը: Այս իրադարձությունը հատկապես կարևոր էր տարացրիվ ժողովրդի համար, որը մինչև 1918 թվականը չուներ պետություն և միայն այդ ժամանակ ձեռք բերեց իր նախնիների երկրի միայն մի փոքրիկ մասը:

Այս իրադարձության հոբելյանը նշելու համար կազմակերպվեց «Հայաստան. Քաղաքակրթության Դրոշմները» խորագրով ցուցահանդես Գաբրիելա Ուլուհողյանի, Լևոն Զեքյանի և Վարդան Կարապետյանի ջանքերով, որտեղ ներկայացվեցին հայկական գրի հազարամյա պատմության ավելի քան 200 աշխատանքներ: Դրանցում ընդգրկված էին արձանագրություններից և ձեռագրերից մինչև տպագիր և պատկերազարդ գրքեր, ինչպես նաև շատ հազվագյուտ աշխատանքներ, որոնք հավաքվել են Եվրոպայից և Հայաստանից:

Ցուցահանդեսում նաև ցուցադրվեց Երևանի Ազգային պատկերասրահից բերված Հայ նկարիչ Այվազովսկու` 1889 թվականին արված նկարը` «Նոյը Արարատից իջնելիս»: Այն պատկերում է Հին Կտակարանի նախահորը, ով առաջնորդում է իր ընտանիքը և մի շարք կենդանիների` վերաբնակեցնելու համար երկիրը:

Այն տարօրինակ ազդեցությունը, որ այս լեռն ունի հայկական պատկերացումների ձևավորման վրա, ակնհայտորեն արտահայտվում է քանդակագործության, Հայկական Եկեղեցու և կոնաձև գմբեթի կառուցման մեջ. այս ճարտարապետական առանձնահատկությունը, որը խորհրդանշում է մարդկային ցեղի փրկությունը, հետագայում բազմիցս վերարտադրվել է հայկական եկեղեցիների կառուցման մեջ:

Շարունակությունն` այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել