Tert.am-ը գրում է․

Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին օգտագործելով «մենք» դերանունը, հույս հայտնեց, որ Թուրքիան առաջիկա տարիներին կմտածի Հայաստանից ներողություն խնդրելու մասին:

«Այո՛, մենք այս փոքրիկ միջոցառումների շարքով (Առաջին աշխարհամարտի զոհերի ոգեկոչման) ցանկանում ենք ոգեկոչել 1-ին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը: Բայց մենք այս միջոցառումների շարքով ուզում ենք քայլել դեպի ապագան և ցույց տալ, որ, այո՛, կան հնարավորություններ հին թշնամությունները վերացնելու և հաղթահարելու»,- ասաց Գերմանիայի դեսպանը ՝ի պատասխան հարցի, թե եթե Առաջին աշխարհամարտը Եվրոպայի համար ավարտվել է, ապա մեզ ՝ հայերիս համար չի ավարտվել, որովհետև մենք ունենք Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիր:

«Ձեր դաշնակից Թուրքիան, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր նույն մարտավարությունն է վարում Հայաստանի նկատմամբ: Ձեզ չի մտահոգո՞ւմ Թուրքիայի այսօրվա արտաքին քաղաքականությունը»,- հավելեց լրագրողը:

Ռայներ Մորելը հավելեց, որ այն, ինչի հասել են, Երկրորդ աշխարահամրտից հետո մեծ ջանքերի ու աշխատանքի արդյունքն էր, կար նաև որոշակի դիմադրություն, սակայն կյանքը ցույց տվեց, որ դա, այնուամենայնիվ, հնարավոր է:

«Այս ամենը ցույց տվեց, որ, այո՛, պետք է ներողություն խնդրել և մենք հույս ունենք, որ Թուրքիան առաջիկա տարիների ներողություն կխնդրի Հայաստանից: Բայց պետք է նկատել, որ Թուրքայի հասարակության մեջ որոշակի շարժումներ են ձևավորվում, այսինքն՝ առաջընթացի հույս կա»,- ամփոփեց Գերմանիայի դեսպանը։

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը իր հերթին ավելացրեց, որ 2015-ը, շատ խորհրդանշական է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առումով, և հույս կա, որ խորհրդանշական քայլ առաջ կկատարվի:

Դիվանագետը հավելեց, որ վերջին 70 տարում Եվրոպայում հաշտեցման հետ կապված՝ երկարատև ջանքեր են իրականացվում, որպեսզի Եվրոպայում ունենան այն, ինչ ունեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել