Այն, որ մեր քաղաքական գործիչներից շատերը հանրությանը ուրախացնելու հատկանիշներ ունեն, բազմիցս համոզվել ենք: Ցավով արձանագրենք, որ ուրախացնելու պատճառները հիմնականում չեն լինում որակյալ աշխատանքն ու դրական արդյունքները: Զավեշտալի սկանդալով հանրության լայն շերտերին հայտնի դարձած Միքայել Մելքումյանը նոր ուշագրավ միտք է արտահայտել:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե իրատեսակա՞ն է արդյոք կառավարության ներկայացրած բյուջեի նախագիծը, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը պատասխանել է, որ փաստաթղթին ամբողջությամբ չի ծանոթացել, բայց կարծում է՝ այն իրատեսական չէ:

Պարզվում է` Մելքումյանը մոգական հմտություններ ունի. նա կարողանում է, փաստաթղթերին դեռևս ծանոթ չլինելով, կարծիք կազմել բովանդակության մասին: Ինչ խոսք, խոշոր ձեռնարկատիրոջ, ըը.. ներեցեք... պատգամավորի համար հիանալի հատկանիշ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել