Բուլղարացիները սադրանք հրահրեցին, համոզված եմ... Միայն էդ գնով կարող էին խաղը փրկել, որովհետև պատասխան գոլը հասունանում էր... Բայց անգամ երկու կարմիր քարտից ու կողմնակալ մրցավարությունից մերոնք չհուսահատվեցին ու ապացուցեցին, որ ոչ թե կռիվ հրահրող ու սադրանքի կուլ գնացող, այլ տղամարդավարի պայքարող հավաքական են... Հիացած եմ հատկապես Յուրա Մովսիսյանի ու Կառլեն Մկրտչյանի զսպվածությամբ... Մի խոսքով, արժանապատիվ ու տղամարդկային խաղ անցկացրինք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել