Հոկտեմբերի 27-ի մութ ծալքերը թաքնված են դրան նախորդած այն ժամանակահատվածի մեջ, երբ հունանյան եղբայրները հեռացան Հայաստանից: ՀՅԴ-ն, հաստատվելով Հայաստանում, հնարավորություն էր ստացել հայաստանցիներից ևս ահաբեկիչներ պատրասել: Եվ, ինչպես միշտ, Ղրիմ գործուղվողները ևս «հեռացվեցին» կուսակցությունից: Չիմացողներին ասեմ, որ Յալթայից վեր հառնող Այ-Պետրի լեռան հյուսիսային լանջին նախորդ դարի հիսունականների վերջից առ այսօր գործում է օտարերկրացի ահաբեկիչների պատրաստման ռուսական կենտրոնը: Իսկ ընդհանրապես, Ղրիմում վխտում են ռուսական տարաբնույթ գաղտնի ծառայությունները, գաղտնի ու հայտնի բազաները և այլն: Օրինակի համար ասեմ, որ իրենց ծովային հետախուզության շտաբը ռուսները տեղակայել են մանկական շաքարախտի բուժմամբ հռչակված Եվպատորիայում, Կերչի մոտ է գտնվում լավ քողարկված սևծովյան ստորջրյա նավատորմի հիմնական բազան: Եվ այլն, և այլն: Ահա այս միջավայրում են հինգ տարի պատրաստվել հունանյան եղբայրները: Ակնհայտ է, որ 98-ից նրանք պատվերի էին սպասում: Ո՞վ է իմանում՝ այդ տարվա սկզբի անսպասելի դեպքերը չխառնեցի՞ն ՀՅԴ-ի և ղարաբաղյան կլանի թիրախավորման օբյեկտները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել