Tert.am-ը գրում է․

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետ իշխանության դիրքորոշման ու պլանների մեջ որևէ բան չի փոխվել։ Իշխանությունը մինչև հոկտեմբերի 24-ն ու դրանից հետո ունեցել է իր օրակարգն ու գնում է այդ օրակարգով. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Այդ օրակարգի մեջ ներառված են լայն բարեփոխումներ, որի արդյունքում ցանկանում ենք հասնել մեր հասարակության առջև ծառացած խնդիրների օր առաջ լուծման: Ինչքան հնարավոր կլինի, դա ցույց կտա ժամանակը, և իշխանությունը, ի տարբերություն ընդդիմության, չունի գործիք, որի անունն է պոպուլիզմ և դեմագոգիա: Իշխանությունները պետք է շատ ավելի կոնկրետ ու փաստաթղթային գործեն, և այդ փաստաթուղթն էլ՝ 2015 թվականի բյուջեն, այսօր ներկայացվել է Ազգային ժողովի դատին»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել