Ըստ ամերիկյան Օդատիեզերական գործակալության հաղորդած տվյալների` արեգակի վրա տեղի է ունեցել վերջին ժամանակներում ամենահզոր բռնկումը: Բռնկումը նկատվել էր հոկտեմբերի սկզբից, սակայն գիտնականներին առավել մտահոգել էր այն, որ բռնկման օջախն արագորեն մեծանում է: Այս պահին այն Յուպիտեր մոլորակի մեծության է հասել: Գիտնականների հաշվարկներով դեռ երեկ էլեկտրամագնիսական մասնիկներն արդեն իսկ պետք է հասնեին Երկիր մոլորակ: Արեգակի վրա նման բռնկումները դեռ կարող են շարունակվել, իսկ այս պահին մեր մոլորակի տարբեր հատվածներում կարելի է նկատել բռնկման հետևանքով առաջացած հյուսիսափայլերը և կապի ու հաղորդակցության խափանումներ: 
Մասնագետների մեծամասնությունը վստահեցնում է, որ Արեգակի վրա տեղի ունեցող բռնկումները որևէ կերպ չեն կարող ազդել մարդու օրգանիզմի վրա, սակայն կան նաև այնպիսիք, ովքեր պնդում են, որ էլեկտրամագնիսկան փոթորիկները բացասաբար են ազդում մարդկանց ինքազգացողության վրա` առաջացնելով ինքնազգացողության վատացում, գլխացավ, արյան ճնշման տատանումներ և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել