Պրոբլեմը (հա, հենց պրոբլեմը, ոչ թե խնդիրը) 88-ի մոտեցումների ու գաղափարների սպառվածության տիրույթում է...
Լավ-վատ (ըստ իս` լավ) 88-ի մոտեցումներն ու գաղափարներն աշխատել են, գրանցել են կարևորագույն, ՊԱՏՄԱԿԱՆ նշանակության ձեռքբերումներ, բայց արդեն ժամանակավրեպ են` մտածող-իրագործող-տապալողներով հանդերձ...
Փակ շղթան, նույն դեպքերը, հավակնորդ-հաճախորդ նույն ձևաչափը, ժամանակից շուտ ծերացած երիտասարդները, ծուռ հայելիները` իրենց սրբերի տեղ դրած պոռնիկներով հանդերձ, արդեն փակված պատմության էջերի աղբակույտում են...
Կամ մենք ապագայի մոդել ենք գտնելու և դրա շուրջ ազգովի պայմանավորվենք ու անշեղորեն հետևենք դրան, կամ էլ համալրելու ենք անկապ ու անիմաստ բանանային երկրների շարքը` վերջնականապես համակերպվելով քաղաքակրթության պոչից քարշ եկողի կարգավիճակին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել