Tert.am-ը գրում է․

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին այցելել է հանրապետության հարավային թև: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Նախագահը ներկա է գտնվել Կովսական քաղաքում նոր մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Երկրի ղեկավարը նշել է, որ նախադպրոցական կրթության ոլորտը մշտապես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում, և այսուհետ էլ կարվի հնարավորը դրա շարունակական զարգացման համար:

Կովսականում Նախագահ Սահակյանը մասնակցել է նաև ժամանակակից սարքավորումներով վերազինված և կապիտալ վերանորոգված տեղամասային հիվանդանոցի բացման արարողությանը: Նախագահը նշել է, որ արդի պայմաններին համապատասխանող բժշկական հաստատությունների առկայությունը շրջաններում հանդիսանում է առողջապահության զարգացման հայեցակարգային ուղղություններից մեկը, և այս ոլորտում պետությունը շարունակելու է իրականացնել լայնածավալ ծրագրեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել