Tert.am-ը գրում է․

ԱԺ-ում 2015 թվականի բյուջեի քննարկումներին «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարցրեց, թե բյուջեում հաշվի առնվե՞լ են ԵՏՄ անդամակցության հետևանքներն ու արդյունքները՝ մաքսային սահմանին տոկոսադրույքների չափը, դրանց ազդեցությունը մակրոտնտեսությանը, եկամուտներին ու հնարավոր գնաճին:

Փոխնախարարը նշեց, որ պետական բյուջեի նախագիծը ներկայացվում է Սահամանադրության նախատեսված ժամկետներում և ըստ այդմ էլ՝ երբ բյուջեն կազմել են, այն ժամանակ դեռևս ԵՏՄ–ի հետ լուծված չէր համաձայնագրերի հարցը:

«Մենք, բնականաբար, իրավական տեսակետից չէինք կարող արտացոլել բոլոր կանխատեսումները, ԵՏՄ-ին անդամակցության ազդեցությունը եկամուտներին, ծախսային մասի վրա, հնարավոր գնաճին և այլն: ԵՏՄ հետ հարաբերություններն արտացոլված չեն բյուջեում, սակայն դա չի նշակում, որ որևէ բան չի արվում, մեր մասնագետներն ինտենսիվ աշխատում են հաշվելու այն ազդեցությունները, որոնք կարող են լինել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել