Ադրբեջանցի դիվերսանտներն իրենց մեղքն ընդունում են մասնակիArmnewsTV․am-ը գրում է․

Ստեփանակերտի առաջին ատյանի դատարանում Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի գործով դատական առաջին նիստն է: Տուժող կողմը ներկայացնում են սպանված Սմբատ Ցականյանի հայրը` Մեխակ Ցականյանը, եւ տուժող Վրեժ Բալայանը, որն ամբաստանյալների գործողություններից նյութական վնասներ է կրել: Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւը մեղադրվում են կազմակերպված խմբով Արցախի Հանրապետության սահմանն ապօրինաբար հատելու եւ հանրապետության տարածքում մի շարք հանցագործություններ կատարելու մեջ, այդ թվում` սպանություն, լրտեսություն եւ գողություն: 

Ամբաստանյալներն իրենց մեղքն ընդունում են մասնակի: Շահբազ Գուլիեւը, ըստ էության, կրկնեց այն, ինչը հնչել էր մեղադրանքում: Ամբաստանյալներին հարցով դիմեց Սմբատ Ցականյանի հայրը: Ինչո՞ւ են սպանել իր որդուն: Գուլիեւը վստահեցնում է, որ հատկապես Սմբատ Ցականյանի սպանության մեջ ինքը մեղք չունի, սակայն չի ժխտում է, որ սպանությունը խմբի անդամներն են կատարել, թե կոնկրետ ով, տեղյակ չէ:

Գուլիևի` դատարանում տված ցուցմունքները որոշ տեղերում չեն համապատասխանում նախաքննական ցուցմունքներին: Այդ պատճառով դատարանում ներկայացվում են նաեւ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները: Ամբաստանյալների դիմումներին ընդառաջելով` Արցախի Հանրապետությունը դատապաշտպաններ է տրամադրել: Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ դա ոչ թե արարողակարգային ձեւականություն է, այլ հստակ ապացույց, որ Արցախը հավատարիմ է միջազգային մարդասիրական նորմերին:

Շահբազ Գուլիեւն ու Դիլհամ Ասկերովը Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան ապօրինի մուտք գործած դիվերսիոն խմբի ձերբակալված անդամներն են: Խմբի երրորդ անդամի` ձերբակալվելիս դիմադրություն ցուցաբերած Հասան Հասանովի մարմինը Արցախի իշխանությունը վերադարձրեց Ադրբեջանին:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել