Tert.am-ը գրում է․

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այսօր այցելել էր Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին, գտնում է, որ քանի դեռ Հայաստանում չկա ժողովրդին պատկանող սահմանադրական իշխանություն, այդ գործը չի էլ բացահայտվի:

«Մեր ժողովրդի գերակշռող մեծամասնությունը գիտի, որ «Հոկտեմբերի 27-ը»` պետության դեմ այս աննախադեպ հարվածը, մինչև վերջ բացահայտված չէ: Մեր քաղաքացիների խնդիրն է, թե որքան կարող ենք հանդուրժել այս վիճակը: Դրա համար անհրաժեշտ է, որ մեր ժողովուրդը միասին կանգնի և ունենա վերջապես այն իշխանությունը, որը հաշվետու է իրեն, որը պաշտպանում է իրեն և որը «Մարտի 1-ի», «Հոկտեմբերի 27-ի» և մնացած ոճիրների ծալքերը ըստ արժանվույն կբացի: Ներկա դրությամբ դա անհնար է, և, իհարկե, պիտի թաքցնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել