Tert.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Երևանում կայացած «Հայաստանը՝ տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» խորագրով համաժողովին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տնտեսական խնդիրներին, ասաց, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 4% և եթե մինչև տարեվերջ կարողանան պահպանել այս ցուցանիշը, ապա դա կլինի ձեռքբերում:

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այս տարածաշրջանային և աշխարհում ընթացող բոլոր պրոցեսների մեջ տնտեսությունը կայուն զարգացում ապրի, բայց բոլորդ գիտեք, որ մենք գտնվում ենք Ռուսաստան-Արևմուտք հակամարտության պայմաններում, ինչը բացասական ազդեցություն է ունենում տնտեսության վրա»,-ասաց նա:

Հարցին, թե Ռուսաստանի տնտեսական ոչ բարենպաստ վիճակը ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա, վարչապետը պատասխանեց. «Ինչքան այդ սանկցիաները երկար տևեն, այնքան շատ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել