Tert.am-ը գրում է․

Որպես նպատակ, թիրախ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը շատ բան տվող չի. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը` անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, մասնավորապես ԱԺ փոխնախագահի պաշտոնն ընդդիմությանը տալու առաջարկին:

«Կարծում եմ, որ եթե դու ցանկանում ես ընդդիմությանն ուժեղացնել, շատ ավելի կարևոր է նրան գործիքներ տալը, իսկ աթոռ տալը ուժեղացնել չէ, իսկ սա ընդամենը աթոռ է, գործիք չէ»,-ասաց նա:

Նա նշեց, որ դա ընդամենը քաղաքական որոշման խնդիր է:

«Կան տարբեր երկրներ, որտեղ դա ընդունված է, մեր երկրում օրենքով կան սահմանված քվոտաներ, որոնց համաձայն` ընդդիմությունն ունի համապատասխան պաշտոններ` որպես հանձնաժողովների նախագահներ»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, թե դա առավել կարևոր մարմին է, քանի որ որոշակի իրավասություններ ունի:

«Այդ իմաստով մենք բավականին պրոգրես ենք ցուցաբերել, երբ այդ տեղերն արդարացի ձևով բաշխել ենք ընդդիմության միջև: Այսօր ԱԺ մի շարք կարևորագույն հանձնաժողովներ ղեկավարում են ընդդիմության ներկայացուցիչները, և կարծում եմ՝ սա ավելի լուրջ էական գործիք է ընդդիմության ձեռքին, քան օրինակ` փոխխոսնակի պաշտոնը, որն ընդամենը պաշտոնական գործառույթներ ունի` խորհրդարանը ներկայացնելու, կամ խորհրդարանի ղեկավարի հանձնարարությամբ որոշ ֆունկցիաներ իրականացնելու»,-ասաց Հերմինե Նաղդալյանը և ավելացրեց, որ այդ իմաստով ընդդիմությունը բողոքելու տեղ չունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել