Ստեփանակերտում այսօր մեկնարկել է ադրբեջանցի երկու դիվերսանտների գործով դատավարությունը։ Շատ ողջունելի է, որ չեն փորձում թաքուն անել դա ու փակ դռների հետևում, որովհետև դատական այս պրոցեսը՝ իր ողջ ցուցադրականությամբ հանդերձ, հիմնված է օբյեկտիվ մեղադրանքների վրա, և դա պետք է տեսնեն ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլ ողջ աշխարհում։

Այո, կա անմեղության կանխավարկած ասվածը, բայց սա այն դեպքն է, որ ոչ մի ողջամիտ մարդու մտքով չի անցնի կասկածել դիվերսանտների մեղավորության մեջ, ուստի կարիք էլ չկա «գործ կարելու», բաց դատավարությունով ու հիմնվելով ունեցած ապացույցների վրա՝ այս երկու շանորդիներին պետք է առավելագույն հնարավոր պատժի դատապարտել ու ոչ մի դեպքում և ոչ մի նախապայմանով նրանց ազատել, փոխանակել կամ էլ արտահանձնել չի կարելի։ Կատեգորիկ չի կարելի։

Այսօր շատ դուրս եկավ նաև դրանց հյուծված ու նիհարած տեսքը, ինչպես նաև այն, որ վրաները բռնության հետքեր չէին երևում։ Թող դատվեն-պրծնեն, հետո անհայտ կամ էլ հայտնի հանգամանքներում սատկեն հայկական բերդում, ու այդ ժամանակ միայն կարելի կլինի քննարկել դրանց լեշերը իրանց գոմերը վերադարձնելու հարցը։ Ու շատ ափսոսում եմ, որ մահապատիժը էլ չի գործում, ամեն ինչ շատ ավելի հեշտ ու ծիսակարգային կլիներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել