Պարզապես ապշել կարելի է պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր Լիցկայի լկտիության վրա։ Ախր սաաաղ հանրապետությունը դեռ եռ է գալիս սրա մարզպետ վերանշանակվելու լուրից ու ինչպես ասես նխշում է նրան, իսկ սա, փոխանակ խելոք սթրվի, չեպեներ չանի, որ ուշադրության կենտրոնում չհայտնվի, մոռանան-գնան, ամեն ինչ անում ա, որպեսզի գլխավոր նյուզմեյքերը մնա մեր տեղեկատվական դաշտի համար։

Լավ, էդ պատմափիլիսոփայական մայմունության համար խնդացինք, ձեռ առանք, ոմանք էլ ուշունց տվեցին... էդ դեռ մարսել կարելի ա, որովհետև վդից արդեն երևում ա, որ ինքը պատմափիլիսոփա է...

Արա, բայց ո՞նց բացատրես, որ օրենք խախտելու հետ կապված ցանկացած սկանդալ քեզ ուղղակիորեն հակացուցված ա։ Ո՞նց հասկացնես քառակուսի գլխով այս դոկտորին, որ մենակ իրեն չի դա վերաբերվում, այլ իր անմեղսունակ որդյակներին ևս։ Ո՞նց իմաց տաս, որ իրա խիստ դաստիարակված ու հավերժ անմեղ լակոտների ու ախռաննիկների սանձերը ձգի, որ չգնան օրը ցերեկով ավարիաներ տան ու փախնեն, իսկ հետո էլ Լիցկա մեծասիրտն ընկնի ու սկսի տարբեր ստերով կոծկել էդ պատմությունը։

Արա լավ, ես գորիսեցիների վրա էլ եմ զարմանում. ո՞նց կարողացավ սրա նման «ինտելեկտուալ» մեկը Զանգեզուրի պես անառիկ ու հպարտ տեղը դարձնի իր ֆեոդալական սեփականությունը, որտեղ նա կարող է անել ամեն ինչ ու բացարձակապես չվախենալ հետևանքներից։ Մեկ էլ դե ՀՀԿ-ի պահն ա, որը վաղուց արդեն չի զարմացնում։ Էս կուսակցությունն անում ա ամեն հնարավոր բան, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունն ատի այդ կուսակցությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել