Ես հիմա մի բան չեմ կարողանում հասկանալ. Եռյակի ուզածն ի՞նչ ա, ու ինչպե՞ս են պատրաստվում հասնել դրան։ Ակնհայտ է, որ չես կարող ամեն անգամ մի քանի հազար ժողովրդին հավաքես իրար գլուխ ու ոչ մի բովանդակային բան չասես։ Մի ինչ-որ պահ մարդիկ պարզապես կհրաժարվեն մասնակցել այդ քաղաքական ֆարսին, մասնակցողներն էլ կանեն դա հանուն փողի կամ իրենց շեֆերի ասածի, բայց նման կոնտինգենտով ոչ իշխանափոխություն են անում, ոչ էլ ռեժիմին են խուճապահար անում։

Առաջին հանրահավաքին Լևոնի բենեֆիսն էր, երկրորդին՝ Ծառուկյանինը, հիմա երրորդ հանրահավաքին էլ մենակատարը Րաֆֆի՞ն ա լինելու... Կամ էլ թե չէ միասնականության հարցը։ Տնաշեններն արդեն տրիբունի վրա են իրար նկատողություններ անում կամ էլ մեկը կանգնում ա ու ասում ա՝ էսինչն ենք անելու, մեկ էլ մյուս պահին մյուսը գալիս ա, ասում ա՝ չէ՛, էսինչը անել պետք չի։
Ախր այ մարդ, գոնե ձեր ելույթները իրար հետ համաձայնեցրեք, ցույց տվեք, իբր նույն դիրքորոշումն ունեք, հասկանում եք իրար, թե չէ այսպես Կռիլովի առակն են հիշեցնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել