Tert.am-ը գրում է․

Կովկասյան, համակովկասյան սև արջի նրա զորեղ անձն ու ընթացքը վաղվա օրով եթե չվերաճեց սպիտակ ձիավոր սուրբ Սարգսի, նրա պայծառ լուսավոր ցոլացումը վաղվա օրով իր վրա եթե մի սև բիծ ունեցավ, մենք՝ նրա ժամանակակիցներս ենք մեղավոր... Վազգեն Սարգսյան քաղաքական-պետական-ռազմական գործչին հետևյալ տողերով է բնութագրում Հրանտ Մաթևոսյանը, ով սպարապետ Վազգեն Սարգսյանին համեմատում էր հայոց պատմության ամենաողբերգական պատմական դեմքերից մեկի՝ հայոց Արշակունի Արշակ Երկրորդի հետ։ 

Ներկայացնում ենք Հրանտ Մաթևոսյանի «Վազգենը» հուշ-խոսքը:

«Վազգեն Սարգսյանի հետ իմ առաջին շփումները վերաբերում են իր 30-ամյա և իմ 55-ամյա հասակներին։ Երեսուն տարին տղամարդու ամենագեղեցիկ հասակն է, բայց և հիսունհինգը չի տգեղ, քանի որ չի մոռացել իր երեսնամյա հասակը, այլև անցած ճանապարհի կշռելի վաստակ ունի՝ որ ով գիտի, մարմնավոր ու մտավոր կառույցն ինչքան էլ հաջող և ընթացքը ինչքան էլ սլացիկ, ով գիտի ունենալո՞ւ է իր երիտասարդ ընկերը, ամե՞ն ոք է ունենում։

Շարժման ու բախման առաջամարտիկներից մեկի մասին խոսելիս, ուր պիտի որ մատնվելիս լիներ իմ կասկածոտ ու վերապահ վերաբերմունքը այդ մարդուն և այդ մարդու այդ տիպին, որ միայն իր խաղն է կարևորում և չի մտածում ծանր ու կործանիչ հետևանքների մասին, Վազգենը հանկարծ, իր նման միանգամից, մի տեսակ՝ ինձ թույլ չտալով նեղսիրտ ու նեղմիտ լինել և թույլ չտալով արատ տեսնել մարդու մեջ, իր նման արագ գլորեց. 

- Գիտես ի՜նչ տղա էր... խաբել՝ վրացուն խոսող ոչխար էր ծախել՝ կրկեսի իբր թե կորած ոչխարը։ Գիտես ի՜նչ տղերք կան... Ձեռներիս վրա մեռավ, ական էր փորձարկում։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել