Այսօր Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 15 տարի է անցել: 
1999թ. այդ օրն Ազգային ժողովում հերթական նստաշրջանի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կատարված ահաբեկչության ժամանակ զոհվեցին ութ գործիչներ: ԱԺ ներխուժած 5 հոգուց բաղկացած ահաբեկիչների խումբը գնդակահարեց վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանին ու Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին ու Հենրիկ Աբրահամյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել