Հոկտեմբերի 27-28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:
Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին:
Լեռնային շրջաններում՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում՝ անձրևի:
Նշված օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում 7-9 աստիճանով: 

Հոկտեմբերի 27-ին, 28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 29-31-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վրկ:

Երևանում`

Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 29-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել