Hraparak.am-ը  գրում է՝

NASA-ն սկսել է դեպի Մարս մոլորակ իրականացվելիք թռիչքների փորձարկումները, որոնք կազմակերպվել են Հավայան կղզիներում, հաղորդում է newsru.com-ը: Վեց կամավոր՝3 տղամարդ և 3 կին, ամբողջապես մեկուսացված վիճակում Մարսին հնարավորինս մոտիկ պայմաններում հրաբխի լանջերին են հասցվել, որպեսզի ուսումնասիրեն առաջիկա ուղևորության հոգեբանական գործոնը: Դեպի Մարս իսկական առաքելությունը տեղի կունենա մինչև 2030 թ.-ը: Նախագծի գլխավոր հետազոտող Հավայան կղզիներում գտնվող համալսարանի պրոֆեսոր Մանոա Կիմ Բինստեդը նշել է իր նպատակը. «Մենք պետք է հասկանանք՝ ինչպես է աշխատում մարդկային գիտակցությունը, ինչպես են առանձին անհատներ ենթարկվում հրահանգներին, ինչպես է ժամանակի ընթացքում համընթաց զարգանում թիմը, տիեզերագնացները ինչպես կարձագանքեն երկարաժամկետ տիեզերական ճանապարհորդությանը»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել