2008 թվականի մարտի 1-ի ոճրագործության զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է․  «Նախկինում երթերն անցնում էին Մյասնիկյանի արձանի մոտով և մեկ րոպե լռությամբ հարգում Մարտի 1-ի անմեղ զոհերի հիշատակը: Հիմա այդպես չէ, իսկ ո՞րն է պատճառը, արդյո՞ք ժողովուրդը մոռացել է իր նահատակներին, թե՞ հարթակում կանգնածներից ոմանք են խուսափում Մարտի 1-ից»: Գուցե ասածս մի քիչ ցինիկ հնչի, սակայն քաղաքական ուժերի սահմանագիծն այլևս «Մարտի 1»-ով չի անցնում: Ավելի շուտ՝ այդպես է երեք տարի, ուղղակի հասարակության լայն խմբերի համար դա տեսանելի է այսօր: «Մարտի 1»-ի բացահայտումը ենթադրում էր համակարգի փոփոխություն: Տեսականորեն դա կարող էր տեղի ունենալ երկու ճանապարհով. ա)եթե Սերժ Սարգսյանն ինքը փոխեր համակարգը, բայց նա դա արեց մասամբ ու համակարգը վերահսկելի դարձնելու նպատակով, բ)եթե ընդդիմությունն իրականացներ իշխանափոխություն ու ճանապարհ բացեր համակարգային փոփոխությունների համար: Այս սցենարը նույնպես չի իրականացել: ՀՀԿ-Եռյակ հակադրությունը, դասական իմաստով, չի տեղավորվում իշխանություն-ընդդիմություն պայքարի տրամաբանության մեջ ու ավելի շատ պայքար է համակարգի ներսում՝ Ազատության հրապարակն օգտագործելու ճանապարհով: Այդ իսկ պատճառով, «Մարտի 1»-ի հարցը Եռյակի օրակարգում բացակայում է. ներհամակարգային պայքարի տրամաբանությունը չի ենթադրում այդ հարցի արծարծումը: Եթե ինձ չեք հավատում, Օսկանյանին հարցրեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել