- Նկատե՛ք ծածուկ գեղեցկությունը, դեռևս շատ ուշ չէ:
Երիտասարդությունը տարիք չունի:

Իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, կերամիստ և դիզայներ-նկարիչ Պիկասոն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայում: Հայտնի է որպես կուբիստական շարժման հիմնադիր: Նա աշխատել է բազմազան ժանրերում` նպաստելով այդ ժանրերի զարգացմանը:

Պաբլո Ռուիս Պիկասոն ծնվել է 1881թ. հոկտեմբերի 25-ին: Պիկասոն դեռևս վաղ տարիքից դրսևորել է արտասովոր տաղանդ` իր մանկության և երիտասարդության շրջանում նկարելով ռեալիստական ոճում: Սակայն 20–րդ դ. առաջին կեսին նրա ոճը փոխվում է: Նրա արտիստիկ կատարումները հաջողություն են բերում նրան և դարձնում 20–րդ դարի ամենահայտնի արվեստագետներից մեկը:
Սովորել է Լա Կորունիայի, Բարսելոնի Գեղեցիկ արվեստների դպրոցներում, Մադրիդի Սան Ֆեռնանդո թագավորական ակադեմիայում: Նմանակելով հորը՝ դեռևս պատանի Պիկասոն ստեղծել է բացառիկ դիտողականությամբ և վավերականությամբ բնորոշվող գծանկարներ:

1904թ.-ից ապրել է Փարիզում: Նրա առաջին նշանավոր գործերը ստեղծվել են 1900-ական թթ.-ի սկզբին, որոնցում պատկերված են միայնության մեջ ողբերգականորեն թշվառ կույրեր, աղքատներ, ինչպես և թափառաշրջիկ դերասանների ռոմանտիկ կյանքը:

1907թ.-ին Պիկասոն վճռականապես հրաժարվել է համաշխարհային արվեստի ռեալիստական ավանդույթներից: Զգալով բուրժուական հասարակության և նրա մշակույթի ճգնաժամը, գոյության ողբերգական պայմանները, չտեսնելով սարսափելի իրականությանը հակադրվող որևէ ուժ՝ Պիկասոն իր ստեղծագործություններում անողոք կերպով աղճատման է ենթարկում այդ իրականությունը:

Նա աշխատել է նաև քանդակագործության, խեցեգործության և գրաֆիկայի ասպարեզներում: 20–րդ դարի խոշորագույն արվեստագետը մեծ ազդեցություն է թողել 20–րդ դարի արվեստի, գրականության և քաղաքական մտքի զարգացման վրա։ Մահացել է 1973թ.:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել