Շատ ուրախալի լուր Ռուսաստանից... Բազմաթիվ հայաստանցիների խնդրանքով այսօր կեսգիշերին Մոսկվայում ժամացույցի սլաքները տանելու են մի ժամ հետ... Այսպիսով հայաստանցիները, որոնք Ամանորի գիշերը պարզապես տվայտանքների մեջ էին՝ ում շնորհավորանքը լսել՝ հայաստանյան մեր առաջնորդի, թե ռուսաստանյան մեր առաջնորդի, այսուհետ հնարավորություն կունենան հանգիստ պայմաններում սկզբից ունկնդրել Սերժ Սարգսյանին, իսկ մեկ ժամ անց՝ նաև Վլադիմիր Պուտինին... Ահա այդպիսի հարմարավետ պայմաններում հունվարի 1-ին կմտնենք Եվրասիական միություն... Իսկ դուք չէիք ուզում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել