Tert.am-ը գրում է․

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ներկա է գտնվել «Իրավունք» թերթի 25-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ հոբելյանի կապակցությամբ թերթի կայացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար Հանրապետության Նախագահը Հայկ Բաբուխանյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով: «Իրավունք» թերթի 25-ամյակի կապակցությամբ պետական պարգևի՝ Երախտագիտության մեդալի են արժանացել նաև թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը և թերթի տնօրեն Գեղամ Գրիգորյանը՝ թերթի կայացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է թերթի խմբագրակազմին և ընթերցողներին հոբելյանի առթիվ, մաղթել հաջողություն և արգասաբեր աշխատանք:

Ներկայացնում ենք Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը «Իրավունք» թերթի 25-ամյակի կապակցությամբ.


«Հարգելի՛ բարեկամներ,

Սիրելի՛ իրավունքցիներ, տիկնայք և պարոնայք,

Սրտանց շնորհավորում եմ Բոլորիս «Իրավունք» թերթի 25-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Քսանհինգ տարին պատկառելի տարիք է որևէ հաստատության համար, լրատվամիջոցի համար՝ առավել ևս: «Իրավունք»-ը, փաստորեն, դարձավ մեր անցած քսանհինգ տարիների պատմության վկաներից մեկը: Վաղը շատ պատմաբաններ փորձելու են վերականգնել մեր անցած ճանապարհը նաև «Իրավունք»-ի նյութերով: Նրանք ուսումնասիրելու են դրանք, համադրելու են այլ աղբյուրների ու վկայությունների հետ, փորձելու են գնահատական տալ անկախ Հայաստանի պատմությանը:

Իսկ դա փառահեղ պատմություն է. պայքարի, մաքառման, տոկունության և հաղթանակի պատմություն է: Նման պատմությամբ վստահորեն կարելի է հպարտանալ:

Մենք՝ բոլորս միասին, որևէ դժվարության առջև չընկրկեցինք: Ընդհակառակը՝ մենք համառ էինք մեր նպատակներն ու իղձերը կյանքի կոչելու մեջ:

Մարդու կյանքում առաջին քսանհինգ տարին, ամենայն հավանականությամբ, ամենաերջանիկ, անհոգ և ուրախ տարիներն են: Քսանհինգ տարեկանում բոլորս էլ կյանք ենք մտել՝ ուրվագծելով մեր երազանքի ճանապարհը: Ամեն մեկի մոտ տարբեր է ստացվել: Սակայն նրանք, ովքեր իրենց համար հստակ նպատակներ էին սահմանել, միշտ էլ հետագայում հաջողության են հասել:

Անշուշտ, թերթի այդ նույն առաջին քսանհինգ տարիների շրջանն այդքան անհոգ չէր կարող լինել: Թերթի համար, վստահ եմ, դա հաստատման, կայացման, զարգացման, անշուշտ, նաև պայքարի տարիներ էին: Այսօր, կարծում եմ, «Իրավունք»-ն իրավամբ իր արժանի տեղն է զբաղեցնում Հայաստանի ազատ լրատվական դաշտում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել