Քանդակագործ-նկարիչ Օլաֆուր Էլիասոնը յուրահատուկ  ջահերի շարք է ստեղծել։ Դրանք իրենց վառ գույներով գեղադիտակ (колейдоскоп) են հիշեցնում։ Օլաֆուրն այս գեղադիտակային ջահերի ստեղծման համար օգտագործել է հայելիներ, լուսամուտային ժապավեններ, չժանգոտվող պողպատե շրջանակներ և լամպեր։ Այս ջահերը սենյակը լցնում են զարմանալի ու խայտաբղետ գույներով։ Ջահերում օգտագործված նյութերի շնորհիվ  սենյակի պատերին ու առաստաղին տարբեր գույնզգույն պատկերներ են արտացոլվում։ Մի խոսքով՝ այս ջահերը կարող են անգամ ամենահամեստ կահավորանքով սենյակը հեքիաթային վայրի վերածել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել