Դուք երբևիցե խոսե՞լ եք հասարակ հայ մարդու հետ հայ-ռուսական հարաբերությունների մասին: Աբսու՞րդ եք համարում Լևոնի ասածները Եվրասիական մաքսային միությանը մեր երկրի անդամակցության մասին: Իսկ գիտե՞ք արդյոք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում ապրող հայերի 80%-ից ավելին այդ անդամակցության կողմնակիցն է: Վստահ եմ, որ գիտեք, սակայն բնատուր ապիկարության պատճառով թքած ունեք այդ փաստի վրա, որովհետև չեք սիրում հասարակ մարդուն ու անհաղորդ եք նրա դարդ ու ցավի հանդեպ: Բազմաթիվ զրույցներ եմ ունեցել ամենատարբեր զբաղմունքի հասարակ մարդկանց հետ, և պատկերացնու՞մ եք՝ չգտնվեց մեկը, որ դեմ արտահայտվեր հայ-ռուսական սերտ հարաբերություններին: Ես անձամբ հարգանքով եմ վերաբերվում իմ հասարակ հայրենակիցների այդ ընտրությանը: Դա է նրանց միակ հույսը իրենց կյանքի ապրուստը հոգալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել