Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ։ 

5. Նորվեգիա

Эталоны красоты в разных странах в мире, девушки, красота
Նորվեգացիների համար կանացի գեղեցկության չափանիշ են համարվում երկար ու բաց գույնի մազերը, փոքրիկ քիթը, լայն կոնքերը ու արտահայտված այտոսկրերը։ Իրենց ազգային հատկանիշները նրանք համարում են ամենից ավելի գեղեցիկը մյուս ազգերի համեմատությամբ։ Ժամանակակից նորվեգուհիները մի շարք եվրոպացի կանանց պես նախընտրում են հարմարավետ հագնվել։  Շատերը հագնվում են սպորտային ոճով և առհասարակ հետաքրքրվում ու զբաղվում են ձմեռային մարզաձևերով, հատկապես դահուկասահքով։ Նրանք հաճույքով պճնվում են տոն օրերին կամ երեկույթներին։ Նրանք առանձնանում են իրենց ինքնավստահությամբ, զսպվածությամբ, այսպես ասած «դուզն ասելու» հակվածությամբ, որը երբեմն անգամ իբրև կոպտություն է դիտարկվում։ Հետաքրքրական է, որ այստեղ ավելի շատ ֆեմինիստուհիներ կան, քան ԱՄՆ-ում։

 

4. Հարավաֆրիկյան Հանրապետություն

Эталоны красоты в разных странах в мире, девушки, красота
Աֆրիկյան երկրներում դարեր ի վեր գեղեցիկ են համարվել գիրուկ կանայք, քանի որ գիրությունը վկայում էր կնոջ առողջության ու նրա ընտանիքի հարստության մասին։ Երբ արևմտյան ստանդարտները տարածում գտան Հարավաֆրիկյան Հանրապետությունում, այնտեղի որոշ համայնքներում նիհար աղջիկները սկսեցին գեղեցիկ համարվել, սակայն ուրիշներում էլ գերերն էին շարունակում գեղեցկության կատարելատիպ մնալ, իսկ նիհարները՝ դիտվել իբրև հիվանդոտ աղջիկներ։ Տեղի բնակչության շրջանում անցկացված հարցումների համաձայն՝ աֆրիկյան գեղեցիկ դեմքը պետք է դեղնավուն երանգի մաշկ ունենա։ Ընդ որում, նեղ դեմքը ավելի գեղեցիկ է համարվում, քան կլոր դեմքը։ Մի խոսքով, ողջ աշխարհում ընդունված չափորոշիչները Աֆրիկայում էլ են գերիշխող դարձել, թեպետ այնտեղի վայրենի ցեղերը թքած ունեն այդ չափորոշիչների վրա։

 

3. Բրազիլիա

Эталоны красоты в разных странах в мире, девушки, красота
Բրազիլիայի կլիմայական պայմաններում շատ դժվար է թաքցնել կազմվածքի ու դեմքի թերությունները հագուստի ու դիմափոշու հաստ շերտի տակ։ Հենց այդ պատճառով էլ բրազիլուհիները գիտեն ինչպես հետևել իրենց արտաքին տեսքին ու պահպանել բնական գեղեցկությունը։ Բրազիլիայում գեղեցկության կատարելատիպ է համարվում լայն կոնքերով, փարթամ կրծքով, երկար ալիքաձև մազերով, հաստ շուրթերով ու փոքր-ինչ վեր ցցված քթով աղջիկը։ Բազում բրազիլուհիներ ցանկանում են ուղիղ շեկ մազեր ունենալ և պատրաստ են դրա համար տարբեր քիմիական միջոցների դիմել։ Կարճ կտրվածքներն այստեղ այնքան էլ տարածված չեն. աղջիկներն ու կանայք թափում կամ կապում են մազերը։ Բրազիլուհիները խոշոր զարդեր են կրում, ընդ որում, նրանք խառնում են թանկարժեք մետաղները և հասարակ զարդարանքները։  

 

2. Հնդկաստան

Эталоны красоты в разных странах в мире, девушки, красота
Հնդկաստանում տարածված է այն տեսակետը, որ գեղեցիկ կարելի է լինել միայն հոգու և մարմնի ներդաշնակություն հաստատելով։ Այստեղ ցանկալի է գեղեցկության հասնել ոչ թե հալումաշ անող դիետաների ու կոսմետոլոգիական կենտրոնների, այլ յոգայի ու բնական կոսմետիկայի շնորհիվ։ Այստեղ գեղեցկության գրավականներ են համարվում առողջ տեսքը, կլորավուն բարեմասնությունները և փարթամ կրծքերը, այսինքն՝ այն ամենը, ինչ տղամարդու մոտ վստահություն է առաջացնում, որ տվյալ կինը կարող է լավ մայր լինել իր ապագա երեխաների համար։ Հնդիկ կանանց մաշկը բնականից հաստ է, և հնդկուհիները մեծ ուշադրություն են հատկացնում իրենց մաշկի խնամքին։ Բնիկ հնդկուհիները մազերի քիմիական ներկի փոխարեն նախընտրում են հինա օգտագործել։ Հնդկական հինայով մազերը կարելի է ամենատարբեր գույների ներկել՝ սկսած շեկից մինչև սև։ Վայելչակազմությունը և հեզաճկուն քայլվածքը լրացնում են հնդկուհիների գեղեցկությունը։    

 

1. Անգլիա

Эталоны красоты в разных странах в мире, девушки, красота
Կա մի կարծրատիպ, ըստ որի անգլուհիներն այնքան էլ գեղեցիկ չեն։ Այո, միջին դասի անգլուհուն դժվար է բնորոշել «սեքսուալ» բառով, սակայն դա բնավ էլ չի նշանակում, որ անգլուհիները գեղեցիկ չեն։ Անգլիական գեղեցկությունը զուսպ է ու ազնվական. բնական հմայք, նվազագույն դիմահարդարում, հարմարավետ հագուստ, նիհար կազմվածք, պեպեններով պատված դալուկ դեմք։ Շատերը համարում են, որ անգլուհիները հաճախ իրենց տղամարդու պես են պահում, որպեսզի իրենց հետ  հաշվի նստեն։ Անգլուհիները ծերանալուց չեն վախենում, աչքերի շուրջ թեթև կնճիռները գեղեցկության ու հասունության նշան են համարվում այստեղ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել