նավՎանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցված պատարագն ուրախություն է առաջացրել տեղի նավավարներին:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Իհլաս» գործակալությունը:

Սեպտեմբերի 9-ին Սուրբ Խաչում մատուցվեց ամենամյա պատարագը, որը թվով երրորդն էր 2010 թվականից , երբ եկեղեցին վերանորոգվելուց հետո վերածվեց թանգարանի:

Ըստ տարբեր աղբյուրների` այս տարվա պատարագին մասնակցել է 1000-ից 3000 մարդ: Թուրքական աղբյուրը նշում է, որ հայերի ժամանումն ամենից շատ երջանկացրել է Վանա լճի նավավարներին:

Նավերի տերերն ու նավավարները նշել են, որ «թեև իրենք ծանրաբեռնված աշխատել են միայն 1-2 օր, սակայն դրանից էլ շատ գոհ են, քանի որ ոչ միշտ են աշխատանք ունենում»:

Հայերին Աղթամար կղզի հասցնելու համար աշխատել է 15 նավ:

Գևորգ Պետրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել