Երբեք մի փորձեք Լևոնականին համոզել, որ նա դառնա Րաֆֆիական կամ Դաշնակցականին՝ դառնալ Լևոնական կամ Գագոյականին՝ դառնալ դաշնակցական… Այդպիսի «հաջողության» երբեք չեք հասնի…

Փորձեք համոզել դուք ինքներդ ձեզ, որ վատ կառավարիչը, անազնիվը, կոռուպտը կուսակցության հետ կապ չունի, կամ քաղաքական գաղափարախոսության հետ կապ չունի… Փորձեք գտնել կառավարել իմացողներին…. Մարդիկ փայլուն կաշխատեն որևէ քաղաքական ուժի կամ համակարգի ներքո, եթե նրանց ճիշտ կառավարվի։ Գործի հաջողության մեծ մասը մենեջմենտի մեջ է, իսկ մենեջերի ծուռքիթ կամ շաշ լինելը միայն չցանկացողներին է հետաքրքրելու… Մնացածին հետաքրքրելու է մենեջերի ազնիվ, օրինակելի ու հպարտանալի ՄԱՐԴ լինելը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել