Այս շաբաթ Մարկ Ցուկենբերգը ելույթ է ունեցել Չինաստանի Պեկին քաղաքի Ցինհուա համալսարանում։ Ի զարմանս ներկաների՝ հանդիպման ընթացքում նա մանդարին (չինարենի տեսակ) է խոսել։ Նա այսպես է սկսել իր ելույթը.

- Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Պեկինում։ Ես սիրում եմ այս երկիրը։ Ես չինարենին այնքան էլ լավ չեմ տիրապետում, սակայն ես պարապում եմ և ամեն օր կիրառում չինարենը։

mark zuckerbergՈւսանողներն ու  պրոֆեսորադասախոսական անձնակազմը ջերմագին ծափողջյուններով են ընդունել նրան։ «Facebook»-ի հիմնադիրը Պեկինի համալսարանի բեմի վրա ելույթ էր ունենում, քանի որ նա քիչ առաջ դարձել էր Ցինհուա համալսարանի խորհդի անդամ։ 30 րոպե տևած ելույթի ընթացքում Ցուկենբերգը պատմում էր այն մասին, թե ինչ է անում «Facebook»-ը Չինաստանում և բացատրում, թե ինչու է ինքը չինարեն սովորում։   

zuckerberg chan married

Նախևառաջ, նրա կին Պրիսցիլա Չանի ընտանիքը չինարեն է խոսում։ Նրա տատիկը ցնցված էր, երբ ինքը չինարենով հայտնեց իրենց ամուսնության մասին։ Բացի այդ՝ չինարենի ուսումնասիրությունն օգնում է իրեն հասկանալ չինական մշակույթը։ «Facebook»-ը վաղուց էր ձգտում Չինաստան ներխուժել ու հասնել այնտեղի 1.3 միլիարդ քաղաքացիներին, որոնց 45.8%-ը ներկայումս ակտիվորեն օգտվում են ինտերնետից։ Այս թիվը գնալով ավելի ու ավելի է մեծանալու։ Այնուամենայնիվ, Չինաստանն իր սահմաններից ներս չի թողնում «Facebook»-ին, «Twitter»-ին ու նմանատիպ այլ սոցկայքերին, քանի որ Չինաստանում մտավախություն  կա, որ սոցկայքերը կարող են խաթարել երկրի անդորրը։ Երբ Ցուկենբերգին հարցրին, թե «Facebook»-ը Չինաստանի հետ կապված ինչ ծրագրեր ունի, նա պատասխանեց.

- Մենք արդեն Չինաստանում ենք։ Մենք օգնում ենք չինական ընկերություններին ավելի մեծ թվով արտասահմանցի հաճախորդներ ձեռք բերել։ Նրանք օգտվում են «Facebook»-ի գովազդային ծառայությունից իրենց սպառողական շուկան ընդլայնելու համար։

Ցուկենբերգն ասում է, որ ինքը չինարեն է սովորում կնոջ ընտանիքի հետ շփվելու համար։ Նա նշել է.

Ես սիրում եմ մարտահրավերներ։

Այս 30-ամյա միլիարդատերի նվաճումները հաշվի առնելով՝ սա այնքան էլ զարմանալի չէ։ Նրա բնավորության հենց այս գիծն էլ դարձել է նրա հաջողությունների երաշխիքը։ Այն փաստը, որ Ցուկենբերգը չինարեն է սովորում, վկայում է նրա համառ ու նպատակասլաց բնավորության մասին, ինչպես նաև այն մասին, որ նրա ուղեղը կարծրացած չէ, այլ ընկալունակ է նորի հանդեպ։ Չինարենը չափազանց բարդ լեզու է հասուն տարիքում սովորելու համար։     

Նա գիտե, որ ամեն օր չինարեն պարապելով կարող է կատարելագործել իր լեզվական կարողությունները։ Հոգեբան Քերոլ Դվեքը անձնական հարաբերությունների, ուսման ու բիզնեսի հաջողությունների գրավական է համարում այն մոտեցումը, երբ իբրև առաջընթացի խթան դիտվում է ոչ թե տաղանդը, այլ ջանասիրությունը։    

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել