Մենք բոլորս էլ կրեատիվ ենք, պարզապես որոշ մարդիկ ավելի լավ են կարողանում արտահայտել դա, քան մյուսները։

Կրետիվությունը տաղանդ չէ, այն գործելու եղանակ է։ Ջոն Քլիս
 

 1  Կրեատիվ մարդկանց համար ստեղծարարությունը ծիսակարգ է

«Սպասիր ոգեշնչանքին, ինչպես որ կայարանում սպասում ես գնացքին»։ Լեյ Մայքալս

Կրետիվ  մարդիկ միշտ ստեղծարար ինչ-որ բան են մտածում ու անում, նույնիսկ երբ թվում է՝ կրետաիվության պակաս ունեն։
Ստեղծարարությունը մկանների նման է, երբ այն սովորություն ես դարձնում, միտքդ մարզվում է, ու կրեատիվ մտածողությունը սովորություն է դառնում։

 2  Նրանք չափազանց լուրջ չեն վերաբերվում իրենք իրենց

Երբ մարդիկ սկսում են վեր բարձրանալ կյանքի սանդուղքներով, սկսում են ավելի լրջանալ։ Նրանք սկսում են չափազանց կարևոր զգալ իրենք իրենց։
Կրեատիվ մարդիկ այդպես չեն վարվում, նրանք զվարճանում են իրենց աշխատանքում ու մարդկանց հետ շփվելիս։ Նրանք խաղում են գրեթե երեխաների պես, որովհետև նրանք հասկանում են, որ լավ մտքերը չեն գալիս չափազանց լուրջ ժամանակ։

 3  Նրանց հետաքրքրում է ամեն ինչ

Քո ներքին կրեատիվ հանճարը կարող է այգեպան լինել, պատմաբան, գիտնական ու մյուս կողմից տարվել աստղագիտությամբ։
Որպես կանոն՝ կրեատիվ մարդիկ անհագ ընթերցողներ են, որովհետև նոր գաղափարներն արդեն իսկ գոյություն ունեցող հին տարրերի համակցություններն են։
Պիկասոյի «Les Demoiselles d’Avignon» գեղանկարը 20-րդ դարի արվեստի հանճարեղ գործերից մեկն է համարվում, սակայն այն չէր հայտնվի կտավին, եթե արվեստագետը ժամեր չանցկացներ Լուվրի աֆրիկյան ու իբերական քանդակներն ուսումնասիրելով։

 4  Նրանք կարողանում են աշխատանքները փոխել

Կրեատիվությունը խթանելու կարևոր միջոցներից մեկը հանգստանալն Է կամ էլ մեկ այլ բանով զբաղվելը։ Երբեմն նոր գաղափարները գալիս են այնտեղից, որտեղից չէիր էլ սպասում։
Երբ Թոմաս Էդիսոնը դժվարանում էր խնդիրներ լուծել, նա դրա համար չէր կորցնում ինքն իրեն, այլ աշխատասեղանը թողնելով՝ պառկում էր քնելու։ Հեշտ է հնչում, սակայն կրեատիվ մարդկանց համար սա իրականում ամենադժվար բաներից մեկն է։ Ինչևէ, եթե կարողանաս հանգստանալ կամ մեկ այլ խնդիր սկսես լուծել այն ժամանակ, երբ ինչ-որ դեպքում ստեղծարար մտքերի պակաս զգաս, կզգաս, թե ինչպես են գաղափարները անսպասելիորեն հայտնվում քո առջև։

 5  Նրանք իսկապես հետաքրքրվում են մարդկանցով

Որպեսզի գաղափարը ազդեցություն թողնի, այն պետք է մարդկանց հետաքրքրի։ Կրեատիվ մարդիկ կարեկից են։ Նրանք անկեղծորեն հետաքրքրվում են մարդկանցով, որովհետև նրանց այնպիսի գաղափարներ են պետք, որոնք կոգեշնչեն մարդկանց։
Էռնեստ Հեմինգուեյը՝ 20-րդ դարի մեծագույն մարդկանցից մեկը, ասում էր. «Ես շատ բան եմ սովորում մարդկանց լսելով։ Շատերը երբեք չեն լսում»։

 6  Նրանք կարող են ոգևորվել ամեն ինչից

Կրեատիվ մարդիկ հասկանում են, որ գաղափարները թաքնված են ամենասվորական առօրյա բաներում և նրանց գործն է այն դուրս հանել ու շունչ տալ դրանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել