Tert.am-ը գրում է․

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը գտնում է, որ այսօր փոքր և միջին բիզնեսի ոլորտում առաջնահերթ խնդիր է ստվերի իդեալական կրճատումը և իշխանություններն անում են հնարավորն այդ ուղղությամբ:

«Հարկային ու մաքսային հնարավորությունների ստեղծումը ցանկացած երկրի կարևորագույն գործառույթներից մեկն է, որովհետև միայն այդ պարագայում է հնարավոր առավել նպաստավոր պայմաններ ստեղծել բիզնեսի զարգացման համար»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Իսկ հիմա ևս մեր իշխանություններն անում են հնարավորինս, որպեսզի այդ պայմաններն էլ ավելի մրցակցային և զարգացող լինեն: Դրանով արդեն բազմաթիվ միջոցառումներ և առաջին հերթին ստվերի շարունակական և հետևողական կրճատումը կլինի»,-

Հիշեցնենք, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը կարծիք էր հայտնել, որ Հայաստանի մաքսային և հարկային վարչարարությունը անհավասար պայմաններ են ստեղծում ՓՄՁ-ների ու խոշոր բիզնեսի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել