Երեկ տեղի ունեցավ Եռյակի հանրահավաքը, որի ժամանակ, այլ հռետորներից բացի, ելույթ ունեցան նաև կուսակցությունների լիդերները:
Տեր-Պետրոսյանն իր խոսքում խիստ քննադատորեն անդրադարձավ այն ընդդիմադիրներին, ովքեր իրենց հետ չեն` ասելով, որ ՀՀ-ում կան մարգինալացած քաղաքական ուժեր, որոնք իրենց անվանում են ընդդիմադիր, սակայն իշխանությունների ամենահավատարիմ բարեկամներն են:
Ըստ քաղաքական վերջին զարգացումների` ՀԱԿ առաջնորդի խոսքն ուղղված էր ՀՅԴ-ին, քանի որ ոչ վաղ անցյալում դաշնակները լքեցին քառյակը:
Հնարավոր է` առաջին նախագահը Նիկոլ Փաշինյանին էր ակնարկում, ամեն դեպքում փաստ է, որ ոչ իշխանական ուժերի ջրերը մեկ առվով չեն հոսում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել