Էսօր այցելեցի Եռաբլուր: Մոնթեի մոտ եղա, Արմենի, Կարոյի, Ցուլի, Շահենին շնորհավորեցի հերոսի կոչման առթիվ:
Դուրս գալիս պատահաբար նկատեցի, որ կենտրոնական հուշաքարին դաջված, ես կասեի՝ խարանված է մի կատարյալ անգրագիտություն՝
«Մահ չիմացԻալ մահ է, մահ իմացԻալ անմահութՅՈՒն է»: Չգիտեմ, ով է նման խեղագրության հեղինակը, բայց այդտեղ պետք է կամ գրվեր իմացԵԱԼ և անմահութԻՒՆ կամ գոնե իմացՅալ և անմահութՅՈՒն:
Հիմա չեմ էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է շտկել:
ՅՈ-ն Ի դարձնելը կարծում եմ՝ քանդակման տեսանկյունից բարդ կլինի:
Բայց գոնե ի-ն հնարավոր է կարթիկ ավելացնելով ե դարձնել:
Էխ-էխ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել